ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
07.02.2012 | 00:00

...թե ՀՅԴ «պյուրոյի» ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը վերջին շրջանում անչափ հաճախ է հյուրընկալվում նախագահական ռեզիդենցիայում: Սերժ Սարգսյանին:
Նա, ասում են, միշտ բուռն սեր ու մղում է ունեցել դեպ «ռեզիդենցիա», սակայն վերջերս, մասնավորապես ԱՄՆ պետդեպի` Հայ դատին «հարկավորի» մասին զգուշացումից հետո, այդ սերն էլ ավելի մեծ բխումների է հասել:
Լավատեղյակները պնդում են, որ այդպես էլ ընդդիմություն չդարձած ՀՅԴ-ն և նրա առաջնորդն անում են ամեն ինչ, որպեսզի ապագա խորհրդարանում գոնե հինգ տոկոսի շեմը հաղթահարելու շանս «ունենան»:
Ավելին, հնարավոր է չդավաճանող «հին ընկերները» մտնեն ապագայում կազմվելիք իշխանական կոալիցիայի մեջ, իսկ 13-ին պաշտպանեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում:

Դիտվել է՝ 1829

Մեկնաբանություններ